Վաչե Տերտերյան. «Միջտարածքային շփումներն անհրաժեշտություն են Հայաստանի համար»
Հոկտեմբեր 16, 2009թ. 15:40
«Հաշվի առնելով մեր տարածքային դիրքը և միջազգային շփումների սահմանափակ հնարավորությունները` միջտարածքային շփումները ՀՀ-ի համար ունեն գերկարևոր նշանակություն»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ընդունելով այն փաստը, որ վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ՌԴ-ի որոշ շրջանների, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի հետ, փոխնախարարը նկատեց, որ այդ կապերը շատ դեպքերում սահմանափակվում են միայն մշակութային հարաբերություններով:
«Այս հարաբերությունները չեն գոհացնում, և կապերի ամրապնդման կարիք է առաջացել, իսկ դրա համար պետք է կատարելագործել իրավական դաշտը, պետք են քայլեր իրականացնել` գործնական կապերի ձևավարման ուղղությամբ»:
Կարինե Պետրոսյան












