Գլխավոր » Լրահոս

Իլհամն ու իր հեքիաթները

Հոկտեմբեր 16, 2009թ. 16:10

«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրելու մեր հողերը զավթիչներից»,- այսօր կրկին   հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևն իր հին երգը երգելիս կրկին խոսել է Ադրբեջանի տնտեսության հզորության մասին` ինչպես միշտ չմոռանալով   այն համեմատել Հայաստանի տնտեսության հետ   ու եզրակացնել, որ` «Ադրբեջանի տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ անհամադրելի մակարդակի վրա է: Մենք նրանց գերազանցում ենք բոլոր չափանիշներով»:

«Մենք ունենք և լայն քաղաքական հնարավորություններ, և շատ ուժեղ միջազգային դիրքեր: Ինչ վերաբերում է ռազմական ուժին, ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել, որ ադրբեջանական բանակը ամենահզորն է տարածաշրջանում»:

«Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը, եւ դա մեծ միջոցներ է պահանջում: Բայց մենք պետք է անենք դա, քանի որ ապրում ենք պատերազմի պայմաններում», – հայտարարել է Ալիեւը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն