Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Արթուր Աղաբեկյան. «Մեր խորհրդարանը շտապելու իրավունք չունի»

Հոկտեմբեր 16, 2009թ. 17:45

AghabekyanՀարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հետ

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման խնդրում։

-Ես չգիտեմ, թե Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումն ինչպիսին կլինի։ Բայց, տեսնելով նրանց քաղաքական գործիչների քայլերը,  թե դիվանագիտության մեջ նրանք ինչպես են խաղում, անհրաժեշտության դեպքում ինչպես են մեկը մյուսին փոխանցում տրամադրությունները, պետք է վստահեցնեմ, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է այդ արձանագրությունները։

-Այդ դեպքում նրանց բարձրացրած այդ աղմուկն ինչի՞ համար է, ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Եթե հետևեիք, թե նույն կուսակցության անդամներ Թուրքիայի նախագահն ու  Թուրքիայի վարչապետն ինչպե՞ս են  արտահայտվում արձանագրությունների մասին, ապա այդ ամենը Ձեզ տարօրինակ չէր  թվա։

-Պարոն Աղաբեկյան, իսկ ինչպիսի՞ն կլինի մեր խորհրդարանի արձագանքը ։

-Պետք է հույս ունենալ, որ մեր խորհրդարանն իր բարձունքի վրա կգտնվի, լուրջ վերլուծություններ կանի, հետո նոր որոշում կկայացնի՝ վավերացնի՞, թե՞ ոչ։

– Եթե հաշվի առնենք արձանագրություններին առնչվող մտահոգությունները, ապա ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել արձանագրությունների վավերացումը։

– Մեզ համար արդեն պարզ է, որ այս արձանագրությունները երկակի մեկնաբանությունների հնարավորություն են տալիս։ Կարծում եմ, որ ՀՀ ղեկավարությունը շարունակելու է պնդել, որ նրանում չկան նախապայմաններ։ Թուրքիայի և’ խորհրդարանը, և’ կառավարությունը, և’ քաղաքական այրերը   շարունակելու են պնդել, որ անհրաժեշտ է այս գործընթացը տանել այնպես, որ ժամանակային առումով այն համընկնի ղարաբաղյան խնդրի լուծման հետ։

Արձանագրությունների վավերացմանը կհաջորդեն այլ արձանագրություններ, դիվանագիտական այլ քայլեր: Ինչո՞ւ չէ, նաև սահմանների հետ կապված նոր արձանագրություններ կկազմվեն, ավելի կոնկրետ ձևակերպումների առաջարկներ կլինեն։ Թող այդ ամենից մեր քաղաքական գործիչներն անհրաժեշտ  հետևության  հանգեն, որպեսզի խորհրդարանում արձանագրությունների վավերացման փուլում  կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Բայց որ մեր խորհրդարանը շտապելու իրավունք չունի, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։

Հարցուփորձը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն