Հայ-վրացական սահմանը շարունակում է մնալ չհստակեցված
«Կարծես բոլորին հայտնի է, թե որն է հայ-վրացական սահմանը, բայց դրանով հանդերձ, այնուամենայնիվ, հայտնվել ենք դժվարին վիճակում»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նա նկատեց, որ քանի դեռ Հայաստանն ու Վրաստանը ԽՍՀՄ մեծ երկրի կազմում էին, միջհանրապետական սահմանների հարցը օրախնդիր չէր, թեև դրանք նաև օրենսդրորեն կարգավորված չէին, գոնե այն մակարդակով, ինչը ենթադրում են միջպետական հարաբերությունները: Եվ բնական էր, որ կայսրության անկումից հետո պետք է այս հարցում խնդիրներ առաջանային: Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր զբաղվում է սահմանազատման աշխատանքներով: Փոխնախարարը կարծում է, որ, այնուամենայնիվ, առկա լարվածությունը կհանդարտվի այն դեպքում, երբ հանձնաժողովը կավարտի աշխատանքները:
Armar.am












