Գլխավոր » Լրահոս

Էրդողանը Օբամայից աշխատանքային այցի հրավեր է ստացել

Հոկտեմբեր 16, 2009թ. 18:34

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրավեր է ստացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից:

Էրդողանը լրագրողներին տեղեկացրել է, որ եթե հրավերը ընդունի, ապա հոկտեմբերի 29-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Նա չի բացառել, որ վաշինգտոնյան հանդիպումների հիմնական թեման լինելու է Հայոց Ցեղասպանության հարցի քննարկումը: Վարչապետը մեկ անգամ էլ կրկնել է Թուրքիայում ընդունված պաշտոնական տեսակետը, որ պատմության վիճելի էջերը նախ պետք է ուսումնասիրել և  միայն դրանից հետո է եզրակացություններ անել:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն