«Արարատ» կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` դատարանում վարույթ է ընդունվել

Այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ծանուցում է ստացել առ այն, որ «Արարատ» կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դատարանում վարույթ է ընդունվել է (որոշումը կայացվել է ս.թ. հոկտեմբերի 7-ին)։
Հիշեցնենք, որԱրմեն Այվազյանի ղեկավարած «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմվել էր հայց` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի: Հայցի առիթէր հանդիսացել 2008 թվականին Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի կողմից Ստամբուլում կազմակերպված գիտաժողովի զեկույցների բովանդակությունը, դրանց հետագա հրատարակումն ու տարածումը:
Բանն այն է, որ գիտաժողովի մասնակիցներից ազգությամբ թուրք Այբարս Գյորգյուլուն իր ելույթում ասել է, թե Թուրքիան խիստ վրդովված է այն բանից, որ Հայաստանը մեղադրում է Օսմանյան Թուրքիային, թե վերջինս իրագործել է Հայոց Ցեղասպանությունը, որի մասին «կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում»:
Բացի այդ, վերոնշյալ անձը 34 անգամ հիշատակել է Հայոց Ցեղասպանություն բառակապակցությունը և 34 անգամ այն ներկայացրել է չակերտների մեջ: Գյորգյուլուի զեկույցը նույնությամբ տեղ է գտել Կովկասյան Ինստիտուտի կողմից 1000 օրինակով տպագրված գրքույկում և տարածվել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը «Ջի–փառթնեռս» իրավաբանական կազմակերպության հետ համատեղ կազմել է 18 էջանոց մի փաստաթուղթ, որով պատրաստվում են դատական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Իսկանդարյանին` Հայաստանի Հանրապետության պետական շահերին, Հայաստանի հանրության շահերին հասցված վնասի համար` պահանջելով յուրաքանչյուր հայի պատվին ու արժանապատվությանը հասցված բարոյական վնասի փոխհատուցում:
Armar.am












