Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

«Իսլամական կոնֆերանս» Հայաստանի դեմ

Հոկտեմբեր 16, 2009թ. 13:45

«Այն, որ ադրբեջանցիները մեղադրում են հայկական կողմին «օկուպացված» տարածքներում «մշակութային կոթողները ոչնչացնելու մեջ, նորություն չէ:- այսօր «Արմատ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց արևելագետ, «Նորավանք» գիտակրթական համալիրի փորձագետ Արաքս Փաշայանը: «1992-ից ի վեր իսլամական աշխարհի բարձրագույն մարմինը` «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը, քննարկման առարկա է դարձրել Հայաստանի գործողությունները այդ տարածքներում»:

Նրա խոսքերով` Ադրբեջանը` ղարաբաղյան հարցում առավելագույնը ստանալու համար, փորձում է ներգրավել և օգտագործել իսլամական աշխարհի ներուժը. «Ադրբեջանը ձգտում է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության միջոցով հասնել Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական պատժամիջոցների կիրառման:  Այդ կազմակերպությունն այսօր Ադրբեջանին ցուցաբերվում է  բարոյական և նյութական օգնություն»:

«ՀՀ ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի». ահա այս 17 կետից բաղկացած բանաձևն է Ադրբեջանը քննարկում իսլամական պետությունների տարբեր ֆորումներում, որոնք  վերաբերվում են տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներին: Դրանցում Հայաստանը իսլամական բարձրագույն քաղաքական մարմնի կողմից ներկայացվում է` որպես «շրջափակում իրականացրած երկիր, որն այդ տարածքներում ոչնչացնում է մշակութային արժեքները», իսկ Հայաստանի գործողությունները որակվում են` որպես «մարդկության դեմ ուղղված մեծ հանցագործություն»:

«Չնայած նրան, որ հուշարձանների ոչնչացման հետ կապված, Ադրբեջանն ավելի մեծ ջանքեր է գործադրում ապատեղեկատվություն տարածելու գործում, մենք հնարավորություն ունենք հենց ադրբեջանական կողմից օգուտներ քաղել: Բանն այն է, որ նրանց իշխանությունները վերջերս երեք մզկիթ քանդելու որոշում էին կայացրել, որոնցից երկուսն արդեն քանդել են: Այդ կապակցությամբ մեծ աղմուկ էր բարձրացել Ադրբեջանում: Նրանց հոգևոր առաջնորդներից մեկը հայտարարել էր, որ «հայերն ավելի լավն են այս պարագայում, քան իրենք, քանի որ հայերը պահպանում են իրենց մզկիթները, իրենք` ոչնչացնում»:

Փորձագետի խոսքերով` «ադրբեջանցիները ներսում խնդիր ունեն` իսլամական ազդեցության ուժեղացման հետ կապված: Նրանց արտաքին ու ներքին քաղաքականության մեջ իսլամի նկատմամբ մոտեցումները տարբեր են: Ի տարբերություն արտաքինի, որտեղ ամեն կերպ փորձում են օգտագործել իսլամը, ներսում Ճնշվում են ընդդիմադիր մահմեդական կեցվածք ունեցող գործիչները»:

Ինչ վերաբերում է հակաադրբեջանական ագրեսիային ի պատասխան վարվող ՀՀ արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ Արաքս Փաշայանի, դրան պետք է նոր լիցքեր հաղորդվեն. «Այսօր ադրբեջանցիները տարբեր միջազգային ատյաններում ներկայացնում են բազմաթիվ գրքեր ու գրքույկներ «հայերի կողմից օկուպացված տարծքներում կատարվող մշակութային ոճիրների մասին», մինչդեռ մեր կողմից արձագանքը լինում է հիմնականում լռությունը:

Անի Աբովյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն