Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շուշիում կստեղծվի նոր կրթահամալիր

Հոկտեմբեր 16, 2009թ. 16:52

ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների և ֆրանսահայ բարերարներ Հարություն և Հերմինե Այդաբիրյանների հետ։ Շահագրգիռ զրույց ընթացավ Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցի շուրջ։ Նախատեսվում է այդ կրթօջախի հիման վրա ստեղծել կրթական համալիր, ուր ընդգրկված կլինեն ավագ դպրոցի հիմնական հոսքերը և արհեստագործական ուսուցումը։ Վարչապետը և բարերարները շեշտեցին, որ նոր հաստատությունը պետք է ունենա ուսումնական ժամանակակից բոլոր պայմանները՝ տեխնիկական ու մասնագիտական հագեցածության, գիշերօթիկ կեցության, մարզական հարմարությունների ներառմամբ։ Ա.Հարությունյանի խոսքով՝ ապագա ուսումնական հաստատությունն ունենալու է հանրապետական նշանակություն եւ առաջնային դեր է խաղալու ԼՂՀ տնտեսոությունը արհեստագործ մասնագետներով համալրելու գործում։

Դպրոցի վերակազմակերպման ֆինանսավորումը մեծամասամբ կիրականացվի Հերմինե Այդաբիրյանի ազգական՝ Եզնիկ Մոզլյանի կտակած միջոցներով։ Նախատեսվում է, որ նոր կրթահամալիրի շեֆությունը կստանձնի «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղը։

ԼՂՀ կառավարություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն