«Զարմանալի է, որ Ղարաբաղը դեռ պասսիվ է»
Հոկտեմբեր 16, 2009թ. 20:00
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, թե զարմանալի է, որ հայ-թուրքական առկա գործընթացի հանդեպ պասիվ է Ղարաբաղը: Նա ասել է, թե Ղարաբաղը պետք է ակտիվանա:
«Այս ուղտը մի օր չոքելու է Ղարաբաղի առաջ: Մենք հաջորդ հավաքն արդեն կարող է ունենանք, երբ արդեն ինչ որ սկզբունքներ ճշտվեն Ղարաբաղի հարցով: Եվ դա շատ հեռու չէ, սարերի հետեւում չէ, չի կարելի սպասել, որ այդ ուղտը մեր դռանը չոքի: Պարզ, ակնհայտ երեւում է տրամաբանությունն ուր է գնում: Այսինքն շատ հստակ է, որ կա պարտադրանք, կան նախապայմաններ», հայտարարում է Արմեն Ռուստամյանը:












