Առաջարկում են Աղթամարը վերադարձնել հայ հավատացյալներին
Հոկտեմբեր 16, 2009թ. 16:53
Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության ղեկավարներից մեկի կարծիքով, եթե Աղթամարը դառնա գործող եկեղեցի` կնպաստի հոգեւոր զբոսաշրջության զարգացմանը:
Ինչպես գրում է «Մարմարա» օրաթերթը, գործակալություններն առաջարկում են Աղթամարի գմբեթին խաչ տեղադրել եւ եկեղեցին վերադարձնել հայ հավատացյալներին: Նրանք հույս ունեն, որ տարին 2-3 անգամ եկեղեցական արարողություններ կկատարվեն, տարին մեկ Աղթամարի փառատոն կանցկացվի, եւ Հայաստանի տուրիստական գործակալությունները ուխտագնացություններ կկազմակերպեն դեպի Վան:
Armar.am












