Մեկնարկեց ՀՅԴ հանրահավաքը
Քիչ առաջ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկեց ՀՅԴ-ի հանրահավաքը:
Ինչպես և նախորդ անգամ, բազմահազարանոց հանրահավաքին մասնակցում են տարբեր կուսակցությունների նախագահներ և ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ՀՅԴ Բյուրոյի անդամներ և Գերագույն մարմնի ներկայացուցիչներ։
Նկատելիորեն սկսում է աճել հանրահավաքի մասնակիցների թիվը:
Իր ելույթում ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան մտնելուց հետո չվավերացվեն: Նա նկատել է, որ ԱԺ-ի 131 պատգամավորների մեծամասնությունը համաձայն է Դաշնակցության տեսակետների հետ այս հարցի շուրջ, սակայն նրանք «վախենում են իրենց կարծիքը բարձրաձայն արտահայտել» :
Ելույթ ունենալով այսօրվա հանրահավաքում, Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել է, թե թող ոչ ոք չմտածի, որ մի օր պահանջ չենք ներկայացնելու 1,5 միլիոն մարդ կոտորողներին: Թող չմտածեն, որ կարող են հայերի մեջ մի քանի մարդ գտնել ու նրանց միջոցով փակել այս հարցը: Կվավերացնեն, թե ոչ, արձանագրությունները, միեւնույն է, հայ ժողովուրդը հավաքվելու է, ավելի մեծ պայթյուն է լինելու, քան մարտի 1-ին: Լսեք խոսքս, ասել է Արամ Կարապետյանը:
Ինչպես տեղեկացրել է Վահան Հովհաննիսյանը, Գերագույն մարմինը շուտով հանդես է գալու հայտարարությամբ:
Armar.am












