Քրիստոնեական եկեղեցիներն անհանգստացած են
Օրերս Մոսկվայում ռուս ուղղափառ Եկեղեցու Պատրիարքության Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակում գումարվել էր ԱՊՀ և Բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Նիստում քննության են առնվել անհանգստություն առաջացնող այնպիսի հասարակական հիմնախնդիրներ, ինչպես օրինակ` ինքնասպանություն, արհեստական վիժում, թմրամոլություն, արբեցողություն… Որոշվել է հնարավոր բոլոր միջոցներով պայքարել այդ երևույթների դեմ:
2010 թվականին Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեն նախատեսում է կազմակերպել «Քրիստոնեական ընտանիքը` փոքր եկեղեցի և առողջ հասարակության հիմք» թեմայով քննարկում:
Armar.am












