Գլխավոր » Լրահոս

Ռեկորդակիր քարը

Հոկտեմբեր 17, 2009թ. 11:35

turmalinԿանադացի ֆինանսիստ Վինսենտ Բուշեն, ում պատկանում 192 կարատանոց շատ թանկարժեք տուրմալինը, մտադրություն  ունի այն գրանցել Գինեսի ռեկորդների գրքում։ Նա համոզված է իր հաջողության մեջ, քանի որ Գինեսի ռեկորդների գրքում ներկայում գրանցված նմանատիպ քարն ընդամենը 52 կարատանոց է։

Վինսենտ Բուշենի խոսքով, այն բանից հետո, երբ իր քարն աշխարհում պաշտոնապես ամենամեծը գրանցվի, այն կճանապարահորդի աշխարհով մեկ՝ իր փիրուզագույն երանգների հմայքը ներկայացնելով բոլորին։ Հազվագյուտ այս քարի տերը հույս ունի, որ նոր ռեկորդը տեղ կգտնի Գինեսի ռեկորդների հաջորդ գրքում, որը կհրատարկվի 2011։

Այս յուրահատուկ քարը վերջերս ցուցադրվել է Մորեալի ոսկերչական սրահներից մեկում։

Ի դեպ, տուրմալինը հազվագյուտ թանկարժեք քար է, որը հանդիպում է միայն Բրազիլիայի հարավում գտնվող հանքավայրերում։ Համեմատական կարգով նշենք, որ10 հազար ադամանդի դիմաց ընդամենը մեկ տուրմալին կարող է գտնվել։

Ներկայումս աշխարհում ընդամենը 50կգ տուրմալին է արդյունահանվել։

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն