Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրք լրագրողները թութակի պես կրկնում էին Թուրքիայի պաշտոնական տեսակետը։

Հոկտեմբեր 17, 2009թ. 12:15

Անկարայում «Հրանտ Դինք»-ի անվան միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, Թուրքիայի մեջլիսում տեղի է ունեցել հայ և թուրք լրագրողների հանդիպումը,  որին մասնակցում էր նաև խորհրդարանի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատուն։

Հանդիպման նպատակներ էր` հնարավորություն տալ  հայ և թուրք լրագրողներին քննարկել երկու երկրների միջև ծառացած խնդիրների լուծման  ուղիները։

Սակայն, ահա թե ինչ տպավորություններ են փոխանցում հիմնադրամի ներկայացուցիչներն այդ հանդիպումից. առաջին պահին թվում էր, թե զրույցը պետք է ընթանար կառուցողական հենքի վրա: Սակայն իրականում քննարկումը փակուղի է մտնում, երբ  խոսք է բացվում Հայոց Ցեղասպանության և ղարաբաղյան խնդրի մասին:  Ժպտադեմ, արտաքուստ հյուրընկալ, պրոֆեսիոնալ թուրք լրագրողներն այդ հարցերի շուրջ խոսելիս միանգամից փոխակերպվում էին ու նմանվում դասը լավ սերտած աշակերտների, այլ կերպ ասած` «ռոբոտների», որոնք թուքակի պես կրկնում էին Թուրքիայի   պաշտոնական տեսակետը։

Հայկական կողմը   միաժամանակ նկատել է, որ թուրք լրագրողներն իրենց  հարգանքն ու սերն են արտահատել հայազգի լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ասել, թե նրա հայացքներն իրենց կողմից ընդունելի են:

Բայց եթե իրականում թուրք լրագրողներն այդչափ բարձր են գնահատում հայազգի լրագրողին, և հայտարարում` թե նրա գաղափարակիցներն են,  այդ դեպքում ինչո՞ւ են  մերժում Հայոց Ցեղասպանության փաստը,  չէ՞ որ Դինքի գաղափարախոսության հիմնաքարն էր` մի օր թուրքն  այնքան կքաղաքակրթվի (իհարկե, դժվար է դրան հավատալ), որ հոժարակամ   կխոստովանի ու կհայտարարի իր կողմից իրականացված ոճրի`  Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին:

Մինչդեռ իրականությունը հակառակն է փաստում, որ   Հրանտ Դինքի գաղափարակիցը լինելու մասին թուրք լրագրողների հայտարարությունները,  ընդամենը, ձևականություն են ու Եվրոպայի աչքին քաղաքակիրթ երևալու հերթական ձգտում:

Բնականաբար, նման մթնորտում այդպիսի հանդիպումներն արդյունավետ լինել չեն կարող:  Եվ հանդիպումը` ձախողվել է:

Չնայած դրան,  հեղինակաները հույս են հայտնել , որ թերևս   նման միջոցառումները ճանապարհ հարթեն հետագա երկխոսության համար:

Armar.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն