Գլխավոր » Լրահոս

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար կպայքարի երեք քաղաք

Հոկտեմբեր 17, 2009թ. 12:00

olimpicՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ 2018 թվականի ձմեռային խաղերի անցկացման համար հայտ է ներկայացրել երեք քաղաք` ֆրանսիական Անսին, գերմանական Մյունխենը և հարավկորեական Պխենչխանը:

Ինչպես հաղրդում է Բի-բի-սի-ի պաշտոնական կայքը, ՄՕԿ-ը կորոշի 2018 թվականի խաղերի մայրաքաղաքը 2011 թվականի հւլիսի 6-ին հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում:

Մրցելով 2018 թվականի ձմեռային խաղերը հյուրընկալելու համար` Մյունխենը հույսեր է փայփայում` դառնալու պատմության մեջ առաջին քաղաքը, որը հյուրընկալել է և’ ամառային, և’ձմեռային խաղերը:

Պխենչխանն արդեն երրորդ անգամ է հայտ ներկայացնում. այս քաղաքին չհաջողվեց իրավունք ստանալ 2010 և 2014 թվականների օլիմպիական խաղերի անցկացման համար:

Իսկ 2022 թվականի խաղերը հյուընկալելու համար հայտ է ներկայացրել միանգամից երեք իսպանական քաղաք` Սարագոսա, Հուեսկա և Հակա: Այս եռյակը հատուկ չի մասնակցի 2018 թվականի խաղերի անցկացման պայքանին, քանի որ իսպանացիրը չեն կարծում, թե 2014 թվականի Սոչիի խաղերից հետո կրկին խաղերը կանցկացվեն Եվրպայում:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ձմեռային խաղերը կանցկացվեն կանադական Վանկուվերում փոտրվարի 12- 28:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն