Գլխավոր » Լրահոս

Չինական ավտոշուկան ռեկորդներ է գրանցում

Հոկտեմբեր 17, 2009թ. 13:15

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում չինական ավտոշուկան, առաջ անցնելով ԱՄՆ-ից,  զբաղեցրել է առաջին տեղը:

Այս ժամանակահատվածում մեքենաների վաճառքը Չինաստանում գերեզանցել է 2008 թ-ի ողջ տարվա արդյունքները: Հունվարից-սեպտեմբեր ՉԺՀ-ում վաճառվել է 9մլն 662,7 հազար մեքենա, որը 34.24%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` գրում է Carpark-ը:

Հնարավոր է Չինաստանում մեքենաների տարեկան վաճառքը գերազանցի 12 մլն մեքենան. 2009 թ-ի սեպտեմբերին այդ թիվը հասնում էր 1,3318 միլիոնի, որը 77,88%-ով ավելին է նախորդ տարվա արդյունքից` սահմանելով նոր ռեկորդ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն