Գլխավոր » Լրահոս

«Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ռազմական հանցանք են գործել»,- հատարարել է ՄԱԿ-ը

Հոկտեմբեր 17, 2009թ. 13:30

оонՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը   զեկույց է հրապաարկել  այն մասին, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ի մարտիկները 2008-2009 թվականներին Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների ժամանակ ռազմական հանցանք են գործել: Այս մասին հաղորդում է ԲԻ-բի-սի-ն:

Այս զեկույցի ընդունմանը կողմ են քվեարկել խորհրդի անդամներից 25-ը, դեմ` 6-ը, ձեռնպահ են մնացել 11-ը:

Չնայած նրան, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ մասնագետներ Ժնևում ընդունված այս փաստաթուղթը համարում են բավականին հավասարակշռված, շատերի կարծիքով այն միակողմանի է, այնտեղ առկա  քննադատությունը հիմնականում ուղղված է  Իսրայելի իշխանությունների դեմ , որոնք հրաժարվել են համագործակցել ՄԱԿ-ի`Գազայի հատվածում կատարված իրադարձություններն ուսումասիրող կոմիտեի հետ:

Այժմ   զեկույցն ուղարկվելու է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ, անվտանգության խորհուրդ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Ի դեպ` Իսրայելին և Պաղեստինին առաջարկվել է վեց ամսվա ընթացքում «բարեխիղճ ուսումնասիրություն» իրականացնել: Հակառակ դեպքում հարցը կուղարկվի Հաագայի Միջազգային դատարան:

Սրան ի պատասխան,  իսրայելական կողմն ակնարկել է, որ այս զեկույցի ընդունումը` միջազգային ատյան դիմելու անթաքույց սպառնալիքով, անհնարին է դարձնում մերձավորարևելյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի վերականգնումը:

Միևնույն ժամանակ, բացասական արձագանքներ են հնչեել Պաղեստինի կողմից, որն իր դեմ հնչած մեղադրանքներն որակել է անհիմն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն