Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ալիևների կլանը քամում է երկրի նավթի և գազի պաշարները

Հոկտեմբեր 17, 2009թ. 14:21

Աշխարհում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր բացասական ներգործությունն է ունեցել  աշխարհի գրեթե բոլոր պետությունների վրա:

Բացառություն չեն կարող կազմել այն  երկրները, որոնք զբաղվում են արտահանումով: Նավթ և գազ արտահանող պետությունների թվում է նաև Ադրբեջանը: Այս երկիրը  ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը տեսնում է իր բնական պաշարների  անխնա օգտագործումը:

Իրողությունն այն է, որ ալիևների կլանը, նավթադոլարների մոլուցքով տարված, ուղղակի, քամում է երկրի  նավթի և գազի  պաշարները:

Trend.az-ը փոխանցում է ադրբեջանական «ԱզերՏաջ» պետական գործակալության տվյալները, որի համաձայն նախարարների պալատում նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած լսումների ժամանակ Էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նաթիկ Ալիևը հանդես է եկել  զեկույցով, ուր նշված է. «2009 թ-ի հունվար- սեպտեմբեր  ամիսների ընթացքում արտահանվել է 37 միլիոն տոննա նավթ, ինչը 5.372 միլիոն տոննայով ավել է ծրագրվածից,   2.964 միլիոն տոննայով էլ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրան գումարվում է    նաև 17 միլիարդ խորանարդ մետր գազը»:

Նույն գործակալության փոխանցմամբ, հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվել է 27.3 միլիոն տոննա նավթ, իսկ 2006թ-ին նավթամուղի գործարկումից հետո,  այնտեղով տեղափոխել է ավելի քան 100 միլիոն տոննա նավթ:

Այս տվյալները փաստում են, թե ինչ ոգևորությամբ են Ադրբեջանի «ղեկավար այրերը» վատնում բնական պաշարները` ապավինելով նոր նավթահորերին` չփորձելով կամ չցանկանալով հաշվարկել դրանց սպառման կարճ ժամկետները:

Ի դեպ, գործարկվել է հերթական նոր` «Շահ Դենիս» նավթահորը, ինչի հետ Ալիևյան կլանը` նավթային նոր շահույթների ստացման առումով, մեծ հույսեր է կապում:

Եվ իհարկե, բնական պաշարների անխնա վատնման այս փաստերը,  ալիևյան կլանն իր հասարակությանը ներկայացվում է  իբրև «կարևորագույն և լուրջ քայլ` Ադրբեջանի էներգետիկ անկախության ամրապնդման գործում»:

Արմենուհի Կարեյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն