Գլխավոր » Լրահոս

Ամուսնացեք խելացի կնոջ հետ և կապրեք երկար

Հոկտեմբեր 17, 2009թ. 14:30

Շվեդ գիտնականներն ուսումնասիրելով շուրջ 1.5 միլիոն ամուսինների համատեղ կյանքը` եկել  են այն եզրակացության, որ բարձրագույն կրթություն ստացած կանանց ամուսինները լինում են  երկարակյաց:

Միջնակարգ կրթություն չստացած տղանարդկանց   մահացության մակարդակը 10 տոկոսով գերազանցել է կրթվածներին միայն այն դեպքում, եթե նրանց կանայք ունեցել են բարձրագույն կրթություն, այսինքն, տղամարդկանց երկարակեցության գաղտնիքն առավելապես պայմանավորված է իրենց կանանց կրթական մակարդակով: Իսկ այն տղամարդիկ, որոնց կանայք անգամ միջնակարգ կրթություն չեն ունեցել`  ավելի երիտասարդ են մահացել:

Ուսումնսիրությունները նաև ցույց են տվել, որ տղամարդկանց երկարակեցության երկրորդ կարևորագույն գործոնը նրանց հասույթն է. որքան այն բարձր է, այնքան տղամարդիկ երկարակյաց են լինում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն