Գլխավոր » Լրահոս

Հաագայում կկայանա հայկական ֆիլմերի փառատոն

Հոկտեմբեր 17, 2009թ. 16:32

filmՀայաստանի և սփյուռքի ռեժիսորները հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հաագայում կներկայացնեն իրենց դասական, փորձարարական, խաղարկային ու վավեարագրական ֆիլմերը:

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, Փառատոնը նվիրված է Նիդերլանդներում «Աբովյան» մշակութային կենտրոնի  25-ամյա գործունեությանը և իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ատոմ Էգոյանի «Օրագիր», Արամ Շահբազյանի «Անիվներ», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Հարություն Խաչատրյանի «Սահման», Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամ», Դոն Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմերը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն