Գլխավոր » Լրահոս

Կկայանա «Արևորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը

Հոկտեմբեր 17, 2009թ. 16:32

sunchildՀոկտեմբերի 25-ից 29-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» երկրոդ միջազգային բանպահպանական փառատոնը:

Կազմակերպիչների տեղեկացմամբ` այս տարի փառատնը ստացել է 112 ֆիլմի հայտ` 35 երկրից, որոնք ներկայացնում են ամբողջ աշխարհի բնության ու բնապահպանության խնդիրների հետաքրքիր բացահայտումներ: Մասնակցում են նաև ֆիլմեր` նկարահանված երեխաների կողմից:

Երեխաների մրցութային ծրագիրը կունենա երկու անվանակարգ` մինչև 16 տարեկան երեխաների հեղինակած լավագույն ֆիլմ և կրթադաստիարակչական-բնապահպանական լավագույն ֆիլմ:

Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, այս տարի առաջին անգամ «Արևորդի» փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա որոշելու հաղթող ֆիլմը և շնորհելու Հանդիսատեսի մրցանակ:

Առաջին անգամ «Արևորդի» բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին: Այն միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ hարավկովկասյան շրջանում և անցկացվում է երկու տարին մեկ:

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանության վրա և բարձրացնել հասարակության` հատկապես երեխաների և երիտասարդության գիտակցության մակարդակը այդ խնդիրների շուրջ:

Նշենք, որ ցուցադրությունները տեղի կունենան ՆՓԱԿ-ում, Նարեկացի արվեստի միությունում և «Արմենիա-Մարիոթ» հյուրանցում:

Ցուցադրությունների մուտքը կլինի  ազատ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն