Գլխավոր » Լրահոս

Գյուլը խնդրել է Օբամային արագացնել ղարաբաղյան հարցի լուծումը

Հոկտեմբեր 19, 2009թ. 09:30

giul-1Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ. երկու երկների նախագահների խոսակցության թեման եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ սկսված գործընթացը:

ԶԼՄ-ի տարածած  հաղորդագրությամբ   ասվում է, որ նախագահները քննարկել են այդ «պատմական առաջընթացը», դրական գնահատել  հարաբերությունների նորմալացման ուղղությամբ ներդրված ջանքերի բարենպաստ ընթացքը, և կարևորել դրանց շարունակականությունը:

Թուրքիայի նախագահը, միաժամանակ, խնդրանքով դիմել է Սպիտակ տան ղեկավարին, որպեսզի Միացյալ Նահանգները, հանդիսանալով ԵՀԱԿ-ը Մինսկի խմբի համանախագահող երկիր, ճնշում գործադրի ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման ուղղությամբ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն