ՆԺԿ-ն Նալբանդյանից պահանջում է հրապարակել արձանագրությունների նոր դրույթները
Հոկտեմբեր 19, 2009թ. 11:40
«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որում ասվում է.
«2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված բացահայտ հակահայ արձանագրությունների շուրջ արդեն պտտվում են խոսակցություններ, որ դրանցում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»:
Ստեղծված իրավիճակում, ելնելով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներից (Գլուխ 1, հոդվ. 1,2,3,5,6,7) և հաշվի առնելով, որ այդ փաստաթղթում շոշափվում են Հայաստանի և Սփյուռքի յուրաքանչյուր հայի արմատական շահերը, պահանջում ենք մամուլում տպագրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված արձանագրությունները` իրենց վերջնական տեսքով»:
Armar.am












