Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Լյուքսեմբուրգում
Հոկտեմբեր 19, 2009թ. 12:10
Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Եվրամիության եռյակի հետ:
«Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված այս հանդիպմամբ կողմերը նախապատրաստվելու են հոկտեմբերի 29-30-ը ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Բացի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընգրկված են նախկին ԽՍՀՄ կազմից դուրս եկած ևս երեք երկիր` Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: Ծրագիրը մեկնարկել է այս տարի` մայիսի 7-8-ը Պրահայում անցկացրած գագաթաժողովի ընթացքում: Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն նախատեսել է 2009-2013թթ. ընթացքում ծախսել 600 մլն եվրո:
Armar.am












