Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանում կարող է սոցիալական բում բարձրանալ

Հոկտեմբեր 19, 2009թ. 13:35

Ադրբեջանցի մի խումբ ուսանողներ դեռ հոկտեմբերի 5-ին ցույց էին  կազմակերպել` բողոքելով մետրոյի ուղեվարձի եռակի թանկացման դեմ: Նրանք պահանջել էին պաշտոնանկ անել Բաքվի մետրոպոլիտենի տնօրենին և վերականգնել նախկին ուղեվարձը:

Ցույցից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է  մի խումբ ցուցարարների: Բայց  երևի թե դանակն այնքան է հասել ոսկորին, որ մի շարք երիտասարդական կազմակերպություններ, այլևս անկարող լինելով չընդվզել  կատարվածի դեմ, կրկին ցույցի են  դուրս եկել` ոչ միայն բողոքելով մետրոյի ուղեվարձի եռակի թանկացման դեմ, այլև պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:

Դժգոհության ալիքը դեռ չի դադարել: Սակայն  հայտնի դարձավ, որ ի հեճուկս ցուցարարների,  «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն դիմել է սակագնային խորհուրդ` երկաթուղու ուղեվարձը քառակի  թանկացնելու  առաջարկությամբ:

Ամենայն հավանականությամբ խորհուրդը կկայացնի իր դրական որոշումը, իսկ թե ինչ հակաքայլեր կձեռնարկեն ցուցարարները` դժվար է ասել:

Armar.am


Թեգեր` , , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն