ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց ՆԺԿ-ին
Հոկտեմբեր 19, 2009թ. 14:31
Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցությունը դիմում էր հղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պահանջելով հրապարակել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, նկատելով, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ԱԳ նախարարի կողմից ստորագրված արձանագրություններում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով այս դիմումին, հայտարարել է, թե նման հայտարարությունները հետեւանք են այն բանի, որ խորամուխ չեն լինում բուն նյութի մեջ: Ստորագրված արձանագրություններն ԱԳՆ կայքում տեղադրվել են ստորագրման հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին: Ասել է, թե` ոչինչ էլ չի փոփոխվել:












