Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանցի պատգամավորները կիսել են Անկարա կատարած այցի իրական տպավորությունները

Հոկտեմբեր 19, 2009թ. 17:32

Հոկտեմբերի 14-ին Թուրքիա այցելած ադրբեջանցի 11 պատգամավորները դեռ Անկարայի օդանավակայանում թուրք լրատվամիջոցներին տված ճեպազրույցում հայտարարել էին, թե Թուրքիայից հեռանում են լավ տպավորություններով, քանի որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իրենց հավաստել է,  որ  հավատարիմ է մնում Ադրբեջանի խորհրդարանում իր տված  խոստումներին, և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան Ադրբեջանի համար կանի հնարավորը:

Սակայն Ադրբեջան  հասնելուն պես ադրբեջանցի պատգամավորները որոշել են սեփական  լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ առավել անկեղծորեն  արտահայտել իրենց իրական տպավորությունները, որոնք, պարզվում է, զգալիորեն տարբերվում են Թուրքիայում հնչեցված լավատեսական հայտարարություններից:

Պատվիրակության անդամները հայտարարել են, որ նման քաղաքականության դեպքում Թուրքիան Ադրբեջանի համար շատ շուտով կդառնա ընդամենը հարևան երկիր: Ավելի ստույգ` պատգամավորներից Հուդրատ Հասանգուլիևը նշել է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը վերջ կդնի Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական և ռազմավարական հարաբերություններին:

Ըստ ադրբեջանցի պատգամավորների, բոլոր թուրքական հեռուստաալիքները զբաղված են արձանագրությունների նախագծի քարոզչությամբ և գովասանքով: Ավելին, տեղեկացրել են, որ թուրքական հեռուստաալիքներից մեկի` «Kanal D»-ի հաղորդումներից մեկի ժամանակ ասվել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեղավորը ադրբեջանական կողմն է:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն