Գլխավոր » Լրահոս

«Չեզոք գոտին» Հայաստանում

Հոկտեմբեր 19, 2009թ. 17:48

Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի 20 տարվա համագործակցության շրջանակներում Երևանում մեկնարկել է ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Ներկայացված են 30 նոր ամերիկյան վավերագրական ֆիլմեր, որոնք կցուցադրվեն հիմնականում Հայաստանի Ազգային Պատկերասրահում: Հայ հանդիսատեսը հասցրել է դիտել Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկամանիան», որը պատմում է սառը պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միության կողմից տիեզերք արձակված «Սպուտնիկ» արբանյակի մասին, որը երկյուղի մեջ է պահել ողջ Ամերիկան: Իսկ Անայանսի Պրադոյի  «Երեխաները չեզոք գոտում» քառասուն րոպեանոց ֆիլմը ներկայացնում է ամեն տարի Մեքսիկա-Ամերիկյան սահմանը հատող 100.000 միայնակ երեխաների կյանքը, ովքեր ԱՄՆ-ում հեռանկարային ապագա են որոնում, սակայն հայտնվում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցված չեզոք գոտում: Նմանատիպ ֆիլմերը բազմազան են, որոնք հիմնված են պարզ մարդկային հարաբերությունների և նրանց կյանքի պատմությունների վրա: Հայ հեռուստադիտողը վավերագրական ֆիլմերին կկարողանա հետևել մինչև դեկտեմբեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն