Գլխավոր » Լրահոս

«Բջնի» ընկերության բողոքն ընդդեմ ՀՀ-ի

Հոկտեմբեր 19, 2009թ. 18:20

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Նշված գործի համարն է N 41340/09։

Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր։

Նշենք, որ 2009թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերութունը և Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում, Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն