Գլխավոր » Ադրբեջան

Բակուր Կարապետյանի հեռակա բանավեճը թուրքի ու ադրբեջանցու հետ

Հոկտեմբեր 19, 2009թ. 21:36

Bakur KarapetyanՈվքե՞ր են ադրբեջանցիները, ումի՞ց են սերվել և  ո՞ւր են գնում…

«Ադրբեջանական Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս հասկանալի պատճառներով սուր ու անզիջում վեճեր էին ծավալվել երկրի բնակչության էթնիկական ծագման, ազգային պատկանելության և ազգային գաղափարախոսություն ունենալու խնդիրների վերաբերյալ։ Այս հարցում հատկապես ակտիվ էր «Զերկալո» թերթը, որի էջերում բանավեճի ծավալման առիթ էր հանդիսացել Ադրբեջանի գիություևևերի ազգային ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլիի այս տարվա օգոստսի 8-ին հրապարակած «Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը» հոդվածը։ Ֆ.Ալեքպերլին հետաքրքիր հարցում է առաջ քաշում. «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ո՞ւր ենք գնում»։ Անսպասելին այստեղ խորհրդային տարիներին Ադրբեջանում ընդունված գաղափարախոսությունից կտրուկ հրաժարումն էր։

Բաքվի պատմաբանների մի քանի սերունդ, ակադեմիկոս Զիյա Բունիաթովի գլխավորությամբ, որդեգրել էր Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդների՝ հայերի, թալիշների, թաթերի, լեզգիների, ավարցիների, ուտիների պատմության ու մշակութային ժառանգության՝ «աղվանական» հավաքական անվան տակ սեփականացումը։ «Աղվանացումից» հետո այն անմիջապես «ադրբեջանացվում», ապա և «թուրքացվում» էր:

Փորձ էր արվում յուրացնել նաև իրանական ժողովուրդների մշակույթն ու պատմությունը։ Գիտական աշխարհում բաքվեցիների այս թեզը լայն ընդունելություն չգտավ։ Վարչական տարածքի բնիկ ժողովուրդները համաձայն չէին, որ իրենց հազարամյակներից եկող պատմությունը, մշակույթն ու հայրենիքը «ադրբեջանական» կամ «թյուրքական» համարվեն: Դա է պատճառը, որ Ադրբեջանական Հանրապետությունում շուտով ծնունդ առան այդ ժողովուրդների ազգային ազատագրական շարժումները: Թե ինչով ավարտվեց Արցախի հայերի ապստամբությունը «աղվանացման» ու «ադրբեջանացմաև» դեմ, բոլորին է հայտնի. Բայց որ ազգային շարժումների մղիչ ուժը հենց Բաքվի վարչակազմի՝ ուրիշի մշակույթը սեփականացնելու քաղաքականությունն էր, հանրահայտ է: Բայց ահա անկախացումից հետո Բաքվի գիտնականները, ազատվելով խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված ազգային կեղծ գաղափարախոսությունից, կրկին հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ. Ազգային գաղափարախոսության կարիք այժմ Ադրբեջանական Հանրապետությունում զգացվում է առավել, քան երբեէ։ Անհրաժեշտ է, քաղաքակիրթ աշխարհին համոզելու նպատակով, պատմական, մշակութային հիմք ստեղծել հայկական Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններին, տարածքային ամբողջականության վերականգնման պահանջներին։ Կարծես թե Բաքվում շատերն են համոզվել, որ սեփակաև ժողովրդին խաբելու, թյուրիմացության մեջ գցելու պրակտիկան իրեն այլեւս չի արդարացնում:

Սուլեյման Մուրադալիևը օգոստոսի 13-ի հրապարակած հոդվածում ավելի պահպանողական դիրքերից պատասխան է գրում Ֆարիդ Ալեքպերլիին։ Վերջինս անմիջապես պատասխանում է /15.0Ց.2009/ նրան։ Ապա թերթը նախաձեռնում է երկու հեղինակների դեմ առ դեմ նոր բանավեճ, որը հրապարակվում է օգոստոսի 22-ի համարում.

Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և մինչ այդ այս թեմայով իմ ուսումնասիրություններն ու հրապարակումները` որոշեցի յուրօրինակ մասնակցություն ունենալ այս բանավեճին:

Ընդ որում, բանավեճում Սուլեյմաև Մուրադալիևի  անվան դիմաց գրված է «թյուրք», իսկ Ֆարիդ Ալեքպերլիի անվան դիմաց «ադրբեջանցի»։

Եվ այսպես.

Ս.Մ., ադրբեջանցի- Այդ շարժման պիոներների մեջ առաջին անգամ հնչեցին կոչեր թյուրքիզմը ընկալելու իբրեւ միակ ազգային գաղափարախոսությունը Ադրբեջանում:

Ֆ.Ա., թուրք. – Իսկ ի՞նչ այլընտրանք կարող է լինել թյուրքիզմին:

Ս.Մ., ադրբեջանցի – Հարավից մեզ վրա ճնշում է ագրեսիվ պանիրանիզմը, հյուսիսում կանգնած են ագային սնափառությամբ լցված «վելիկոռուսները», արեւմուտքում խրամատավորվել է «աշխարհի ամենահին ժողուվուրդը»՝ հայությունը: Այդ ամենին կարելի է հակադրել միայն որպես հզոր գաղափարախոսություն և բազմադարյա արմատներ ունեցող թյուրքիզմը։

Ս.Մ., ադրբեջանցի.–֊ Պատմությունը ցույց է տվել, որ իրականությունից շատ են հեռացել այդ գաղափարները, քաղաքականացված թյուրքիզմը այնքան արագ հնացավ, ինչպես և հայտնվել էր, չհասցնելով ամուր նստել մեր ժողովրդի գիտակցության մեջ:

Ֆ.Ա., թյուրք.- Այն հնացել է ստալինյան ռեպրեսիաների հետեւանքով, երբ Ադրբեջանի հազարավոր թյուրքեր, դրանց թվում` այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Ահմեդ Ջավադը, Հուսեին Չավադը, Միքայիլ Մուշվագը, Սալման Մումթազը, որոնք գնդակահարվել են կամ աքսորվել՝ մեղադրվելով «պանթուրքիզմի» մեջ, երբ թյուրք ժողովուրդն ու թյուրքական լեզուն զրկվել են իրենց պատմական անվանումներից։ Մի՞թե մենք այսօր համերաշխ ենք դարձել ադրբեջանական թյուրքերի դահիճների հետ։

Ս.Մ., ադրբեջանցի.– Թյուրքիզմի կողմնակիցները, ինչպես և հարգելի պարոն Ալեքպերլին, որպես փաստարկ, միշտ դիմում են Ստալինի անվան վաղուց հնացած հիշատակմանը, իբր նա է շրջանառության մեջ դրել «ադրբեջանցի» էթնիկական անվանումը։

Ֆ.Ա. թյուրք – իսկ մի՞թե Ստալինը չէր այդ որոշման հեղինակը, մի՞թե Ստալինը չի գնդակահարել ու   բանտերում   փթեցրել   Ադրբեջաևի   հազարավոր   քաղաքացիների,   որոնք   իրենց   թյուրք   էին անվանում։

Ս.Մ., ադրբեջանցի- Հետաքրքիր է, որ հայ ազգայնականների մոտ էլ է ընդունված ադրբեջանցիների էթնիկական ծագման «ստալինյան» վարկածը։

Ֆ.Ա., թյուրք. – Այսինքն՝ թյուրքերը դաշնակցականների գործակա՞լ են։ Դա ինչ-որ նոր բան է։ Իրականում դա վիրավորական է եւ սուտ մեղադրանք։ Ի՞նչ ենք մենք փորձում թաքցնել դաշնակցականներից։ Այն, որ ադրբեջանցիներն իրականում թյո՞ւրք են։ Թե՞ այն, որ 1936 թ. Ստալնն է մեզ «ադրբեջանցի» անվանել։ Դա խեղկատակի գաղտնիք Է։ Դա հայտնի է ողջ աշխարհին։ Չի կարելի սուտի վրա հիմնված պատմություն կերտել, ինչպես և չի կարելի ավազի վրա տուն կառուցել։ Ընդհակառակը, հայերին ձեռնտու է, որ մենք մանկուրտ մնանք, չհիշենք մեր պատմությունը։ Այդպիսի ժողովրդից հեշտ է գլուխ հանել։

Բակուր, հայ. – Ես անցյալ տարի բաց նամակով դիմել եմ Թուրքիայի վարչապետ Էրդողանին` խորհուրդ   տալով   թուրք   գիտնականներին   թույլ   տալ  խաբել,   թյուրիմացության   մեջ  գցել,   կեղծել սեփական ժողովրդի պատմությունը։ Աշխարհին առավել եւս չեք կարող խաբել։ Փորձել խաբել, թե 1915 թվականին հայերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել, իր հերթին հանցանք է ու նույն ցեղասպանության շարունակություն։  Ես ստիպված էի մեկ այլ բովանդակության բաց նամակ հղել    Ադրբեջանի    նախագահ     Իլհամ    Ալիեւին։    Դուք    շփոթում,    ավելի    շուտ՝    քաղաքական նպատակներով դիտավորյալ իրար եք խառնում Արաքս գետից հյուսիս ընկած Առան և նույն գետից հարավ  գտնվող  բուն   Ատրպատական   (արաբ նվաճողների  լեզվով՝  Ազարբայջան)  երկրամասերը։ «Ալբոդան» հռչակավոր աշխատության հեղինակ Իբ-ի Ֆակիհը գրում Է.  «Առանը Արմինիայի աոաջին հողային կալվածքն է եւ չորս հազար կալվածքներ ունի» (Իբն-ի Ֆակիհ, Ալբոդան Աբուբաքր Ահմադ. Թեհրան,  1970, Էջ 130-134). Նույնն են հաստատում նաեւ իրանցի լեզվագետ Դեհխոդան ու արաբ մատենագիր   Դամասկոսցին (Դամեշխի)։ Իսկ բուն Ազարբայջանի այսօրվա բնակչությունը գոյացել է Իրանի հյուսիսի բնիկ բնակչության (մարատանցիներ, պարսկական այլ ցեղախմբեր, քրդեր, հայեր) եւ Չինգիզ խանի թոռ Գուլագ խանի կողմից XIII դարի Երկրորդ կեսին միջինասիական անապատներից գաղթեցված     200 000     կարակալպակ     քոչվորների     խառնուրդից։     Սակայն     Ադրբեջանական Հանրապետության բնակչության ծագումը այլ հիմքեր ունի, որի որոնոնումներում էլ շփոթության մեջ է հայտնվել Բաքվի քաղաքական վերնախավը։ Դրա հիմնական պատճառը XX դարի սկզբին Կուր Արաքսի    հովտի    ժողովուրդներին     «ադրբեջանցի»    էթնիկական    անուն     կպցնելն    էր,    ստեղծված պետությունը «Ադրբեջան» անվանելը, որը կեղծ էր ու շինծու։ Դա 1919 թ. մուսաֆաթականների, ապա եւ 1921թ. բոլշեւիկների կողմից իրանական Ազարբայջանը գրավելու նպատակ էր հետապևում` 1946 եւ 1990 թվականներին Մոսկվան ու Բաքուն Իրանի բուն Ազարբայջանը խորհդային Ազարբայջանին կցելու անհաջող փորձեր արվեցին։

Ս.Մ., ադրբեջանցի .- Նման անհեթեթ հայտարարությունները, որոնք լսվում են դաշնակցականների կողմից, սովորական են եւ բացատրելի։ Բայց անհասկանալի է, թե ինչու թյուրքիզմի կողմնակիցները չեն հասկանում, որ նման հայտարարություններով իրենք իրենց փոսն են փորում։ Իրենց ժողովրդի ճակատագրի եւ հեղինակության համար ջանացողների համար պետք է տարբերություն դրվի «էթնուս անվանում չի եղել» եւ «ժողովուրդ չի եղել» հասկացությունների միջեւ։

Ֆ.Ա., թյուրք. – Իսկ ո՞վ ասաց, որ ժողովուրդ չի եղել։ Ո՞վ է թյուրքերից գրել այդ մասին։ Մեր ժողովուրդը ոչ միայն եղել է, այլեւ ստեղծել է մեծ կայսրություններ, ինչպիսիք են սելջուկներինը, կարակոյունլուներինը, ակկոյունլուներինը, սեֆիվիներինը։ Եվ այս ժողովուրդը դարերի ընթացքում իրեն «թյուրք» է անվանել։ Դա ադրբեջանական թյուրքերն են։

Բակուր, հայ.- Ես ապրել եմ ԼՂԻՄ-ի հյուիսում՝ ադրբեջանական Թարթառ-բազարի հարեւանությամբ։ Բնիկ կովկասյան ծագում ունեցողներից բացի մնացածներն իրենց էթնիկ սերումը կրոնի պատկանելությամբ են բացատրում։ Դա XX դարի երկրորդ կեսին էր։ Երկրագնդում դժվար է գտնել մեկ այլ ժողովուրդ, որն իր ազգությունը կրոնական պատկանելությամբ բացատրի։ Սա եզակի երեւույթ է, բայց եւ պետք է հենց սրանից էլ ելնել, քանի որ ամենաճշմարիտը ժողովրդի հիշողությունն է։ Բոլոր մյուս պարտադրանքները չեն ընդունվի։

Ս.Մ., ադրբեջանցի.– Ժողովուրդը միշտ եղել է, չնայած կարող էր տարբեր կերպ կոչվել: Ու ասելով, թե «ժողովուրդ չի եղել», թյուրքիստները միայն կրկնում են պրոդաշնակցական հրապարակումները, որոնք սիրում են խոսել Ադրբեջանի խոշորագույն էթնոսի ծագման «նորաթուխ» եւ «արհեստական» լինելու մասին։ Հենց դա էլ թույլ է տալիս չվստահել թյուրքիզմի կողմնակիցներին.

Բակուր, հայ. – Մինչեւ օրս իր էթնիկական ծագումը չհայտնաբերած ու շփոթության մեջ հայտնված ժողովուրդն իրեն որպես ազգություն «մուսուլման» էր անվանում։ Տարբեր տեղերից՝ Միջին Ասիայից (թարաքամաներ), Ղրիմից (թաթարներ), ջինլի, այլ ցեղերի քրդեր, բուն Ատրպատականից (կարակալպակցիների ու մարաստանցիների խառնուրդ) պատմական տարբեր ժամանակներում Կուր-Արաքսի հովտում հայտնված թափառական ցեղախմբերը, հայրենի օրրանից դուրս քշելով բնիկ հայերին, հաստատվել են նրանց տեղում, ու, չնայած ընդհանուր լեզու են ստեղծել, սակայն մի ընդհանուր էթնիկական միավորի գալ չէին կարող։ Դրա համար դեռ մի քանի հարյուրամյակ է պետք։

Ֆ.Ա.,   թյուրք.- Ինչի՞   է   պետք   այդ   ամբաստանությունը:    Թյուրքիստները   չէին   ասում,   թե ժողովուրդ չի  եղել։  Նրանք ասում են՝ Ադրբեջանի  թյուրքերր գոյություն  են  ունեցել հազարավոր տարիներ «թուրք»   անվանումով: Իսկ եթե մենք   նստենք  ու մտածենք. «Իսկ   ի՞նչ   կասեն դաշնակցականները, եթե մենք մեզ թյուրք անվանենք», ապա գրոշ անգամ չարժենք։

Բակուր, հայ. -Դաշնակցականները ոչ մի անունով չեն կնքել ձեզ։ Նրա՛նք չեն տարբեր վայրերից անհայրենիք ցեղախմբերի հավաքել Հայաստանի Հյուսիս-Արեւելքում։ Ու տարօրինակ է, որ ձեր էթնիկական արմատների որոնումներում ամեն առիթով դաշնակցությանն եք դիմում։ Իրոք, որ ձեր համազգայինը արժեւորելու խնդիր է առաջանում, չնայած պարոն Ալեքպերլիի առաջարկած գրոշով չափվող արժեւորմաև հետ համաձայն չեմ։

Ֆ.Ա., թյուրք.-Փորձենք     խնդրին   մոտենալ  Ադրբեջանին     անհրաժեշտ պետական ժամանակակից գաղափարախոսության տեսանկյունից։ Հեյդար Ալիեւն ասել է, որ մենք թյուրք ենք, ու մեր արմատները թուրքական են, իսկ նրա թեւավոր խոսքերը Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին` «Բիր միլլյաթ, իքի դովլաթ» /մի ազգ, երկու պետություն/, առակ են դարձել։ Միեւնույն ժամանակ նա խրախուսել է ադրբեջանիզմի գաղափարը։ Մենք թուրք ենք ազգությամբ, ադրբեջանցի՝ քաղաքացիությամբ։ Ու մենք հպարտանում ենք դրանով։

Բակուր, հայ. – Հեյդար Ալիեւի մասին իմ գրքում («Րօւ^գՅբ /ն՜տշտ։ 1<էօ ո7, 6ց^թ, ^թ663հ, 1998») նշել եմ Ալիեւների քրդական ծագման մասին, որը տարօրինակ կերպով չեն ընդունում նրանք։ Հավանաբար, դա դեռեւս ձեռնտու չէ նրանց ընտանիքին։ Դեռ ավելին, Հեյդար Ալիեւը քիչ բան չի արել հայկական Ղարաբաղի շրջակա Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի, Զանգելանի, Ջեբրայելի ու Ֆիզուլու շրջաններում բնակվող քրդերին ադրբեջանացնելու, իսկ իրականում՝ թուրքացնելու ուղղությամբ։ Նման գործունեության արդյունքում այդ մարդիկ մոռացել են մայրենի լեզուն, իրենց էթնիկական ծագումը, մշակութային արմատները։

Ս.Մ., ադրբեջանցի.- էթնիկ ադրբեջանցիներին որպես նախնի վերագրել մեկ կոնկրետ տարր, անտրամաբանական է, եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանում հազարամյակների ընթացքում տեղի ունեցած բարդ և խայտաբղետ գործընթացները։

Բակուր, հայ. Հազարամյակնե՛՛ր։ Բայց թյուրք տարրն այստեղ ի՞նչ գործ ունի։ Թուրքը Հարավային Կովասում, ինչպես եւ Փոքր Ասիայում, նույնիսկ Միջին Ասիայում եկվոր է։ Նրա նախահայրենիքը Լեռնային Ալթայն է: Ուրիշ խնդիր է, որ նա Չինական պարիսպների պատճառով չկարողացավ շարունակել չինացիների թալանն ու կոտորածները, հայացքն ու յաթաղանը Ալթայից ուղղեց դեպի Արեւմուտք։ Ուստի եւ ձեր արմատները այլ տեղ որոնեք։

Ֆ.Ա., թյուրք. ֊ Մի՛ թերագնահատեք թյուրքերի դերը մեր ժողովրդի էթնոծագման գործում։ Խորհրդային պայմաններում տարածված էր այն թեր կարծիքը, թե Ադրբեջանը գրավվել է մի խումբ թուրքերի կողմից, որոնք էլ իրենց լեզուն պարտադրել են ոչ թուրք բնակչությանը։ Այդ պատճառով էլ մենք ոչ թե թյուրք ենք, այլ թյուրքացված կովկասցիներ եւ մարաստանցիներ։ Ուրեմն՝ չկան թյուրքեր, կան թուրքացված ժողովուրդներ։

Բակուր, հայ – Ակադեմիկոս Չիյա Բունիաթովը, որը ձեր պատմագիության հենասյունն է, երբ հայտնաբերեց իր թաթական արմատները, գրեց, որ թուրքական տարրը եկվոր է։ Ժողճակատայինները նախ դաժան ծեծի Ենթարկեցին գիտնականին, ապա եւ սպանեցին նրան։ Նույն ճակատագրին կարժանանար Հեյդար Ալիեւը, եթե ընդուներ իր քրդական ծագումն ու արմատները։ Այս խնդրում ես հասկանում եմ Ալիեւներին: Բայց ասեմ, որ ամենեւին ամոթ չէ քուրդ կոչվելը, չնայած թուրքերը երազում են նրանց եւս եղեռնի ենթարկելու առիթ ստեղծվի, ու ինքնին լուծվի խնդիրը։

Ֆ.Ա., թյուրք. -Բացի այդ, թյուրքերը բնութագրվել են որպես «այլ բարբարոսներ», «քոչվորներ», իսկ իրանալեզու ժողովուրդները համարվում են կապույտ արյուն ունեցող արիացիներ։Դա հակաթյուրքական տեսություն է։Ժողովրդին ներշնչել են թյուրքիզմին պատկանելության ցածր վարկանիշը, իսկ ծագումով իրանական կամ կովկասյան հասարակության պատկանելությանը՝ բարձր վարկանիշ: Այդ ընթացքում լռության էին մատնում թուրքերի մեծ պատմությունը, նրանց վճռական դերը խաչակիրներին պարտության մատնելու գործում, իսլամի տարածումը, Եգիպտոսից մինչեւ Հնդկաստան կայսրությունների ստեղծումը։

Բակուր, հայ. – Դուք, պարոն Ալեքպերլի, սիրում եք ամեն առիթով շուռ տալ պատմությունը, աշխարհի բոլոր հաղթանակները թուրքերին վերագրել։ Խաչակրաց արշավանքների գաղափարը ենթակա էր փլուզման, ուստի եւ ինքն իր մեջ քայքայվեց։ Դա բնական գործընթաց էր, ու թուրքն այստեղ ոչ մի դեր չէր կարող ունենալ։ Իսկ Բյուզանդական կամ արաբական պետությունները, նրանց գործերը թուրքական մի համարեք։

Ֆ.Ա.թյուրք. – Հակաթյուրքիստական դիրքերից է խոսում նաեւ պարսից ազգայնական Քասրեւի Թեբրիզին, որն առաջ է մղել մի թեզ, ըստ որի ադրբեջանական թուրքերը ամեևեւին թուրք չեն. այլ թուրքացված պարսիկներ, որի համար էլ նրանք պետք է մոռանան իրենց լեզուն, մշակույթը, վերադառնան պարսկական արմատներին։ Այդ ամենը նպատակ ունի թուրքերին զրկել ազգային հպարտությունից ու պատմական հիշողությունից, որպեսզի հեշտ լինի հաղթել ու հպատակեցնել նրանց։

Բակուր, հայ.– Բուն Ազարբայջանի ժողովուրդը շփոթության մեջ է հայտնվել։ Բաքուն ու Անկարան նրանց ասում են՝ թուրք եք, Թեհրանը թե՝ իրանական ժողովուրդ եք։

Հայկական  միջնադարյան  աղբյուրները  հաստատում  են  Թեհրանի  գիտնականների  տեսությունը: Ուստի, մի խանգարեք բուն Ազարբայջանի ժողովրդին կողմնորոշվել իրենց ազգային ծագման խնդրում։

Ֆ.Ա. թյուրք. – Ինչո՞վ է բացատրվում Եվրոպայի եւ Ասիայի տարբեր քաղաքական շրջանակների կողմից թուրքերի վրա ամենակատաղի հարձակումները։ Ամենը պարզ է՝ թուրքերը կայսերական ժողովուրդ են, ռազմական մեծ ներուժ ունեն եւ ունակ են պետականություն ստեղծելու։ /–ից XX դարի սկզբները նրանք անբաժան իշխում էին Արեւելքում եւ Արեւմուտքում` ստեղծելով թուրքական հսկայական կայսրություններ Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայի հյուսիսում, Իրանում, Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում եւ Հարավ-արեւելյան Եվրոպայում։ Հենց թուրքերն են հիմնել Ոսկե Հորդան, Սելջուկների, Օսմանյան, Սեֆեվիների, Ավշարների, Ղաջարների ու Մեծ Մոնղոլների կայսրությունները։ Թուրքերը իշխել են պարսիկների ու արաբների վրա, հանդիսացել Անգլիայի ու Ֆրանսիայի գաղութարարների միակ ունակ հակառակորդները։

Բակուր, հայ. – Բյուզանդական կայսրության տերերը ողջ 300 տարի հայկական ծագում են ունեցել։ Բայց դա չի նշանակում, թե պետությունն էլ հայկական է եղել։ Դեռ ավելին, այդ հայկական ծագումով կայսրերը ոչնչացրել են հայկական Բագրատունյաց պետությունը: Սեֆեվի, Ավշար, Ղաջար հարստությունները բուն իրանական են ու ոչ մի կապ չունեն ոչ թուրքերի, ոչ էլ «մուսուլման» կոչվող ժողովուրդների հետ։ Նրանք իրենց ողջ կյանքում ատել են թյուրքերին ու դաժան պատերազմներ մղել նրանց դեմ։Իսկ մոնղոլներին «ադրբեջանական» կամ «թուրքական» համարելը կեղծիք է ու պատմական, մշակութային աղավաղում։ Դուք ձեր ժողովրդին անելանելի վիճակում եք թողնում։

Ֆ.Ա. թյուրք. – Խաչակիրները պարտվել են սելջուկներին։ Ռուսաստանը մշտապես պատերազմել է Թուրքիայի ու նրա դաշնակիցների դեմ։Անգլիացիները Հնդկաստանում բախվել են Մեծ Մոնղոլների թուրքական կայսրությանը, իսկ Իրանում՝ Ղաջարների թուրքական դինաստիային։

Բակուր, հայ. – Բաքվի մամուլում շատ էր խոսվում շումերների, Բաբելոնի, ողջ Միջագետքի մշակույթի, ժողովուրդների թուրքական ու ադրբեջանական ակունքների մասին…

Ֆ.Ա. թյուրք – Համաշխարհային     աոաջին     պատերազմի     տարիներին     Գալիպոլիում եւ Չանաքկալեում թուրքական զորքերը ոչնչացրել են հարյուր հազարավոր անգլիացի զինվորների, որոնք ներխուժել են թուրքական հողերը։ Անգլիացիների եւ ֆրանսիացիների ընդհանուր կորուստները անցել են մեկ միլիոնից: Դրանից առաջ եվրոպացի գաղութարարները ոչ մի տեղ նման պարտություն չեն կրել։ Դրանից էլ՝ գաղափարական կատաղի պատերազմը, որը հայտարարել են Եվրոպայի, Ռուսաստանի հակաթուրքակաև շրջանակները Իրանում եւ արաբական երկրներում՝ ընդդեմ Թուրքիայի։ Պանարաբիզմի ու վախաբիզմի տեսությունները մշակել են անգլիացիները` որպես միջոց Օամանյան կայսրությունը փլուզելու, արաբական Մերձավոր Արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից թուրքերին դուրս մղելու համար։

Բակուր, հայ. – Ես ձեզ խորհուրդ կտայի «ադրբեջանցիների» համար «թուրքականի» փոխարեն էթնիկ ծագման այլ, ավելի հզոր գործընկեր ընտրել, ասենք, «ամերիկյան», որն այսօր տիրապետող դիրք ունի աշխարհում։ Իսկ ապացույցներ մոգոնել միշտ էլ կարող եք, ոչ ոք դրանում չի կասկածում։

Ֆ.Ա.թյուրք. – Ձեւավորված այն «Սեւ առասպելը», թե իբր թուրքերը անգութ, մշակույթ չունեցող բարբարոսներ են, ու թուրքացված ժողովուրդների մեծ մասը ոչ թե թուրք է, այլ թուրքացված պարսիկներ, այդ քարոզչական պատերազմի մի մասն է միայն։ Սակայն միջնադարյան աղբյուրները համոզիչ կերպով ժխտում են «մի բուռ թուրք նվաճողներ» արտահայտության իսկությունը, իբր նրանք թուրքացրել են իրանակովկասյան Ազարբայջանը:

Բակուր, հայ. – Բաքվի մամուլում էթնիկական ծագման շուրջ բանավեճի գիտական հիմնավորում չունեցող ու անհիմն պնդումները լուրջ խթան են հանդիսանում նաեւ Բաքվի կողմից սանձազերծված հակահայկական տեղեկատվական պատերազմում սպասվող պարտությունների համար։ Լեռնային Դարաբաղում կրած ջախջախիչ պարտության հիմնական պատճառներից մեկը հենց էթնիկական սերման անհայտությունն էր ու այն մեծ շփոթքը, որ ստեղծել են ձեր վայ– գիտնականները։ Այս բանավեճերը բացահայտում են Լեռնային Ղարաբաղի, նրա պատմական տարածքների նկատմամբ հավակնությունների, տարածքների ամբողջականության պահանջների անհիմն լինելը: Մի խորհուրդ կարող եմ տալ. վերադարձեք ձեր իրական արմատներին ու հաստատվեք այնտեղ, որտեղ ապրում եք, միեւնույն ժամանակ հարգեք թալիշների, լեզգիների, թաթերի, ուտիների, ավշարցիների, հայերի` իրեևց հայրենիքում ապրելու, իրենց մշակույթը պահպանելու եւ զարգացնելու իրավունքը։


Դիտել Ադրբեջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն