Գլխավոր » Լրահոս

Վրացական պարզամիտ խանդ

Հոկտեմբեր 19, 2009թ. 21:53

Անկարայում Վրաստանի դեսպան Թարիել Լեբանիձեի կարծիքով Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր խնդիրների և վեճերի լուծման գործում:

Վրաց դեսպանը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանի բոլոր խնդիրներին և ի միջայլոց պաշտոնական Անկարային հիշեցրել, որ  Վրաստանն ու Թուրքիան միջազգային մի շարք ծրագրերի համատեղ մասնակիցներ են, հետևապես, Թուրքիայի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի անցնել Վրաստան:  72-ժամյա այցի դեպքում բավարար է միայն անձնագիրը: Ավելին, դեսպանն ասել է, թե Թուրքիան կարող է օգտվել Բաթումի օդանավակայանից` ինչպես իր սեփականությունից:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը Լեբանիձեն ասել է, որ միայն ուրախ կլինեն, որ վերջ դրվեն երկու երկրների միջև գոյություն ունեցող հակասությունները, և որ Վրաստանն ի սրտե հավատում է, որ.«Թուրքիան  ցանկանում է հարաբերությունների կարգավորում և կգնա դրան»:

Չնայած վրացի դիվանագետը վստահեցնում է, որ Վրաստանը ուրախ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ, սակայն միաժամանակ հասկացնում, թե նախընտրելի է, որ Թուրքիայի կառավարությունը` Հայաստանի հետ հարաբերություններում բավարարվի միայն այդքանով: Նա   բացահայտ ակնարկում է, որ այս տարածաշրջանում Վրաստանն ու Թուրքիան բավականին լուրջ գործընկերներ են, և Անկարան  երբեք Թբիլիսին չի   փոխարինի Երևանով:

Այն, որ Վրաստանին ձեռնտու չէ Հայաստան- Թուրքիա մերձեցումը, բազմիցս նշել են` ինչպես Արևմտյան, այնպես էլ թուրք վերլուծաբանները: Այս հայտարարությունը ևս դրա վառ ապացույցն է:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն