Գյուլը և Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբեր 20, 2009թ. 11:19
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Գյուլն անձամբ է զանգահարել Մեդվեդևին:
Երկու երկրների նախագահները քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը: Գյուլը շեշտել է, որ ՌԴ-ն այն երկիրն է, որ մեծ ազդեցություն ունի հարավկովկասյան տարածաշրջանում, հետևապես, Մոսկվան կկարողանա` իր ազդեցությունն օգտագործելով, այստեղ կայունություն հաստատել:
Մեդվեդևն իր հերթին վստահեցրել է, որ իրենց գործողություններն ուղղված են Կովկասում խաղաղության հաստատմանը:
Կողմերը միաժամանակ անդրադարձել են էներգետիկ բնագավառում թուրք-ռուսական համագործակցությանը:
Armar.am












