Գլխավոր » Լրահոս

Սումգայիթյան ցեղասպանության նյութերը պետք է աշխարհին ներկայացնել

Հոկտեմբեր 20, 2009թ. 13:51

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի նյութեր տրամադրվեն Սումգայիթի ոճրագործության  վերաբերյալ:

Դատախազության տրամադրած տվյալները բավական շատ են` շուրջ  40 հատոր: Դրանցում սումգայիթյան  ցեղասպանության ականատեսների վկայություններն են:

Բոլոր նրանք, ում հաջողվել է ազատվել ադրբեջանական հետապնդումից, Երևանում հարցաքննվել են, որի հիման վրա կազմված արձանագրությունները շուրջ 10.000 էջ են կազում: Տվյալները մինչ օրս փակ են եղել և չեն հրապարակվել:

«Այսօր նյութերը թվայնացվում են, որպեսզի 2-3 ամիս հետո տեղադրվեն հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում, որն անընդհատ կթարմացվի` հագեցվելով նոր ուսումնասիրված նյութերով»,- ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Սումգայիթի դեպքերն ուսումնասիրող Սամվել Մարտիրոսյանը:

Նախաձեռնությունը եղած նյութերն ուսումնասիրելու նպատակ ունի, քանի որ լուրջ խնդիրներ կան. «Առաջին, Ադրբեջանը խեղաթյուրում է Սումգայիթի գործը` ասելով, թե դա անգամ հայերի կողմից է հրահրված ու կազմակերպված եղել: Երկրորդ` Սումգայիթում անհետ կորածների բարեկամները դիմում էին մեզ, որպեսզի իրենց հրազատներին վերաբերող ինչ-որ փաստեր գտնենք և պետք էր ուսումնասիրել արխիվներում առկա նյութերը»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Հարցաքննությանը մասնակցած ականատեսները միանշանակ հավատացած են, որ Սումգայիթում հայերի կոտորածների կազմակերպիչները Ադրբեջանի ղեկավարությունն է եղել: Իսկ նախաձեռնության հիմնական նպատակը դեռևս աշխարհին անհայտ` սումգայիթյան ցեղասպանության  իրողությունը ներկայացնելն է:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն