Գլխավոր » Լրահոս

«Պետք է հրաժարվենք Կարսի և Ալեքսանդրապոլի պայմանագրերից»

Հոկտեմբեր 20, 2009թ. 14:09

« Հայաստանը սեպի պես բաժանում է թյուրքական աշխարհը, մշտապես խոչընդոտում  ենք նրանց միավորմանը, հետևապես, թուրքի կողմից անհնար է  ակնկալել հայանպաստ որոշում:   Սակայն այս գործընթացում իրենց ուրույն շահերն ունեն նաև գերտերությունները», – նկատում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Վերջինս անհանգստացած էր, որ Հայկական հարցը գերտերությունների կողմից միշտ օգտագործվում է, ինչից բողոքում են անգամ թուրք դիվանագետները: Իսկ երբ այդ պետությունները սկսում են  թուրքերի հետ իրենց հարցերը լուծել, միանգամից մոռանում են Հայկական հարցի գոյութան մասին:

Խոսելով Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրի շուրջ, Մելիքյանն առաջարկում է միանշանակ հրաժարվել Կարսի և Ալեքսանդրապոլի պայմանագրերից, քանի որ Հայաստանն այդ պայամանագրերը ստորագրել է արտաքին ճնշման և սպառնալիքների ազդեցության տակ:

Իսկ ինչ վերաբերում է որոշ քաղաքագետների այն պնդմանը, թե ՄԱԿ-ի անդամ դառնալով մենք արդեն իսկ ընդունել ենք աշխարհն այնպես, ինչպես որ կա, այդ թվում և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը,  պրն. Մելիքյանն անհեթեթություն համարեց` ասելով, որ ՄԱԿ-ը տարածքային ամբողջականությունն ամրագրող կամ սահմաններ գծող կառույց չէ:

Ա. Կ.



Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն