Գլխավոր » Լրահոս, Ջավախք

Վահագն Չախալյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին

Հոկտեմբեր 20, 2009թ. 15:00

2009թ. հոկտեմբերի 16-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Ռուսթավիի №6 խիստ ռեժիմի գաղութում, իր փաստաբան Ստեփան Ոսկանյանին փոխանցել է իր հայտարարությունը  դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ:  Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունն ամբողջությամբ:

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայտարարությունը դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ

2009թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հոր` Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր` Արմենի եւ իմ նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման դատալսումները:

Առ այսօր տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախատումներով, որոնք առկա էին եւ առաջին ատյանի դատալսումների ժամանակ:

Դատավարությունն ընթանում է առանց իմ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի, որին վրացական իշխանություններն անօրինական կերպով հրաժարվել են թույլ տալ իրականացնել իմ պաշտպանությունը, դատավորը անընդունելի հիմնավորումներով մերժում է պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, դատալսումների հայերեն թարգմանությունը տարվում է խիստ անպատշաճ կերպով, ինչի հետեւանքով ես հնարավորություն չունեմ լիարժեքորեն հետեւել դրանց ընթացքին, ինչպես նաեւ մասնակցել դրանց, այսինքն` իրականացնել բոլոր օրենքներով ինձ վերապահված պաշտպանության իրավունքը:

Նման պայմաններում շարունակել մասնակցել դատավարությանը նշանակում է իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զավեշտախաղը: Ուստի, ես այլեւս հրաժարվում եմ կամովին մասնակցել դատական նիստերին:

Armar.am


Դիտել Լրահոս, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն