Իրանը Հայաստանի և Ուկրաինայի բժշկական համալսարանների ավարտական վկայականներն այլևս չի ճանաչի
Հոկտեմբեր 20, 2009թ. 15:48
Հայաստանում և Ուկրաինայում բժշկության դասավանդման ցածր մակարդակի պատճառով Իրանը անվավեր կճանաչի այս երկրներում իր քաղաքացիների ստացած ավարտական վկայականները: Այս մասին Mehr լրատվական գործակալությանը ասել է Իրանի առողջապահության նախարարության կրթական բաժնի ղեկավար Հուլամրզա Հասանզադեն:
Նրա խոսքերով, 2010 թվականից սկսված կգործի օրենքը, ըստ որի այլևս հայկական և ուկրաինական բժշկական համալսարանների ավարտական վկայականները Իրանում արժեք չեն ունենա:
Ավելացնենք, որ Հայաստանի բժշկական համալսարաններում սովորում է մոտ 15 հազար իրանցի ուսանող:












