Նոր պատգամավոր
Հոկտեմբեր 20, 2009թ. 17:42
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պատգամավոր է գրանցել ՀՀԿ ցուցակից Արտակ Զաքարյանին: Նա զբաղեցրել է ավտովթարի հետևանքով մահացած Մելիք Գասպարյանի թափուր մնացած տեղը:
ԿԸՀ այսօրվա նիստում որոշում է կայացվել թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություն անցկացնելու մասին: Այս տարածքի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր էր դրել մանդատը: Ընտրությունը կկայանա 2010թ. հունվարի 10-ին:












