Թուրքիայում խոզագրիպով հիվանդների թիվը հասել է 582-ի
Հոկտեմբեր 20, 2009թ. 19:01
Դեռ երկու շաբաթ առաջ Անկարայի դպրոցներից մեկում հայտնաբերվել էր խոզագրիպով վարակված ընդամենը երեք աշակերտ: Այս շաբաթվա սկզբին վարակվածների թիվը հասավ 32-ի: Սակայն այդ թիվն աճում է աննկարագրելիորեն արագ:
Այսօր արդեն Թուրքիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, թե ներկա պահին երկրում խոզագրիպով վարակված են 582 մարդ:
Armar.am












