Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը սկսել է խեղճանալ

Հոկտեմբեր 20, 2009թ. 22:13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանի անկայուն ու հոխորտացող պահվածքից զայրացած, դարձյալ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում Ադրբեջանին ձեռնունայն թողնել:

Մինչ պաշտոնական Անկարան փորձում է հասկացնել իր փոքր եղբորը, որ դավաճանության մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների թեման: Սակայն իրականում Ադրբեջանում նոր ուղիներ են փնտրում երկու երկրների կապերն էլ ավելի ամրապնդելու համար: Պատգամավոր Իքրամ Իսրաֆիլը առաջարկել է, թե երկու երկրների հարաբերությունները չլարելու համար Բաքուն թշնամիներից ազատագրելու օրվա կապակցությամբ սեպտեմբերի 15-ը հայտարարել թուրք-ադրբեջանական բարեկամության օր: Պատգամավոր Իբալ Ագազադեն էլ խորհուրդ է տվել Թուրքիայի դրոշը Ադրբեջանում ամենաբարձր տեղում կախել, շեշտելով, որ դրոշի իջեցումը թշնամական որոշում էր:

Թե ինչով է պայմանավորված դիրքորոշումների նման փոփոխությունը, անհասկանալի է: Գուցե Ադրբեջանը գիտակցել է, թե առանց թուրք եղբայրների գոյատևել չի կարող, կամ էլ սկսել է խեղճանալ Անկարայի կառավարության բավականին կոշտ վերաբերմունքից:

Մինչ այդ  Թուրքիայից շարունակում են  փոքր եղբորը հասկացնել, որ նրա հիստերիաներն իրենց վրա որևէ ազդեցություն չի գործում, քանզի իրենց համար կարևորը միայն Թուրքիայի շահերն են:

Իսկ գուցե այս ամենը մեկ բառով կոչվում է թուրքական կեղծ դիվանագիտությո՞ւն:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն