Գլխավոր » Լրահոս

Սկսել են աշխուժանալ գերմանաբնակ ադրբեջանցիները

Հոկտեմբեր 20, 2009թ. 20:00

Թուրքական «Միլլիյեթ» թերթի տեղեկացմամբ, գերմանաբնակ ադրբեջանցիները սկսել են խառնվել Թուրքիայի ներքին գործերին:

Գերմանական Համբուրգ քաղաքում գործող «Ադրբեջանի քաղաքակրթությունների միության» նախագահ Ազեր Ռովշանը, Գերմանիա-Ադրբեջան մշակութային միության նախագահ Հալիլ Մահմեթովը,   և Գերմանիայի Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի ղեկավար Սելչուկ Հանը   համատեղ մամուլի ասուլիսում չեն թաքցրել, որ իրենք մտահոգված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և հույս են հայտնել, որ Թուրքիան կպահպանի ազերիներին տված խոստումը:

Ըստ նրանց, եթե Թուրքիայի խորհրդարանն այդ փաստաթղթերը վավերացնի մինչև Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերումը, ապա դրանով լուրջ վերքեր կբացի ադրբեջանաթուրքական հարաբերություններում:

Գերմանաբնակ ադրբեջանցիները հայտարարել են, որ Էրդողանն իր տված խոստումը պետք է անպայման կատարի, շեշտելով, որ իրենք գիտակցում են, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրել է Միացյալ Նահանգների ու Եվրամիության հարկադրմամբ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական  արձանագրությունները վաղը` հոկտեմբերի 21-ին քննարկվելու են Թուրքիայի մեջլիսում:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն