Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանին կարգի հրավիրելու համար Անկարայից պատվիրակություն կմեկնի Բաքու

Հոկտեմբեր 21, 2009թ. 10:05

niutԹուրքիայի խորհրդարանի երկու պատվիրակություն պատրաստվում է մեկնել Բաքու: Այցի նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների հետևանքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստեղծված լարվածության հարթումն է:

Հոկտեմբերի 25-28-ը Ադրբեջանում բանակցություններ կվարեն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը, իսկ ավելի ուշ նրանց կմիանան խորհրդարանի թուրք-ադրբեջանական բարեկամական խմբի անդամները: Թուրք պատվիրակությունների նպատակն է հասկացնել ադրբեջանական կողմին, որ ամեն ինչ չպետք է քաղաքականացնել, հակառակ դեպքում այն կարող է մեծ հարված հասցնել երկու երկրների հարաբերություններին:

Պաշտոնական Անկարային դուր չի եկել իր վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանի կողմից  ձեռնարկված քայլերը: Դա վերաբերում է և գազի գների բարձրացման սպառնալիքներին, և թուրքական դրոշների նկատմամբ ադրբեջանցիների  դրսևորած վիրավորական վերաբերմունքին:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն