Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև Ղարաբաղի հիմնախնդիրը

Հոկտեմբեր 21, 2009թ. 12:26

nuit1Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, երկրի նախագահ Աբդուլա Գյուլի ղեկավարությամբ, երեկ Չանքալեյի նախագահական պալատում անցկացրեց ամենամսյա իր նիստը:

Քննարկումը շարունակվել է ութ ժամ: Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հարավային Կովկասի հիմնախնդիրների լուծման ուղիները, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և հանգել այն եզրակացության, որ այս գործընթացը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման վրա:

Քննարկման շրջանակներից դուրս չի մնացել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը,  հայտարարվել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստաման գործում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ազգային անվտանգության խորհրդի նիստերը տեղի են ունենում  միայն ամսվա վերջին օրերին: Սակայն այս անգամ ընդունված ժամկետից շուտ նիստի կայացումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր` հոկտեմբերի 21-ին, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն