Գլխավոր » Լրահոս

Էրդողանը կհանդիպի Բարաք Օբամայի հետ

Հոկտեմբեր 21, 2009թ. 11:32

Թուրքական գործակալությունների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն առաջիկայում մի շարք այցելություններ կկատարի և դիվանագիտական շփումներ կիրականացնի։ Այս շաբաթա վերջին Էրդողանը կայցելի Իրան, Պակիստան, այնուհետև կուղևորվի ԱՄՆ։ Նախատեսված է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կհանդիպի հոկտեմբերի 29-ին,  թեև իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո Ռ. Էրդողանը լրագրողներին ասել է, որ հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության օրն է, և ինքը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրը փոխելու հնարավորություններ է փնտրում։

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն