Orange-ը կառաջարկի հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ
Հոկտեմբեր 21, 2009թ. 12:30
Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ:
Արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում: Դրա համար անհրաժեշտ է միայն լրացնել առցանց դիմումը: Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում Orange-ի բոլոր վաճառակետերում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը և դառնալ Orange-ի բաժանորդ:
Orange-ը Հայաստանում շարժական կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա է ստացել 2009թ. նոյեմբերի 19-ին:
Armar.am












