Թուրքիայի մեջլիսը սկսում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների քննարկումը
Հոկտեմբեր 21, 2009թ. 10:00
Հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանում մի շարք խմբակցությունների ներկայացուցիչներ բավական արմատական դիրքորոշում ունեն և դեմ են արտահայտվում Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանը վերոնշյալ արձանագրությունները վավերացնի Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք վավերացնելուց հետո միայն։
Armar.am












