ԱՄՆ և Իսրայելը զորավարժություն են անցկացնում
Հոկտեմբեր 21, 2009թ. 14:35
ԱՄՆ-ը եւ Իսրայելը սկսում են պատմության մեջ իրենց ամենախոշոր երկշաբաթյա զորավարժությունները: Այդ զորավարժության ժամանակ Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակման իմիտացիա է լինելու: Իսրայելի զինվորական շրջանակները հայտարարել են, թե զորավարժությունը կապված չէ տարածաշրջանում վերջին զարգացումների հետ եւ ծրագրված էր վաղուց:
Armar.am












