ՀՀ քաղաքացին կասկածվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ
Հոկտեմբեր 21, 2009թ. 13:20
Հ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գևորգ Հայրապետյանին, ով կասկածվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԱԾ-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ Գևորգ Հայրապետյանը պահեստազորային փոխգնդապետ է: Նրան 2007 թվականին հեռացրեն են ՀՀ զինված ուժերից զինվորական և ծառայողական կարգուկանոնի կոպիտ խախտման համար: Նրան մեղադրանք են հարուցել «Հայրենիքի դավաճանություն` լրտեսության ձևով» հոդվածով: Աղբյուրը հայտնում է, որ ձերբակալված է նաև օտարերկրյա քաղաքացի, ով իրականացնում էր կապը Հայրապետյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների միջև:
Armar.am












