Գլխավոր » Լրահոս

Ավարտվեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուի այցը Հայաստան

Հոկտեմբեր 21, 2009թ. 18:00

Հոկտեմբերի 19-21-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն: Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային ժողովի նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում` տարածաշրջանային համագործակցության փորձագետների ու մամուլի ներկայացուցիչների հետ:

Զրույցների ընթացքում փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն շոշափեց հարցերի լայն շրջանակ` ԱՄՆ կառավարության աջակցությունը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման, մարդու իրավունքների և ժողովրդավարությանն ուղղված և ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագրեր:  Նա ընդգծեց ժողովրդավարությանն ուղղված քայլերի կարևորությունը Հայաստանի ապագայի համար և հորդորեց կառավարությանը քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն երկրի վճռական վերաբերմունքը ժողովրդավարական առաջընթացի վերաբերյալ: Քեյդանաուն նաև նշեց, որ ԱՄՆ կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, այդ թվում`  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջոցով, որի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտին (2010թ.) հատկացված գումարը կկազմի ավելի քան 180 միլիոն ԱՄՆ դոլար:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ Հայաստան կատարած այցից հետո դեսպան Քեյդանաուն կայցելի Վրաստան և Ադրբեջան:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն