Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբեր 21, 2009թ. 16:30
Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Գյուլը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հարավային Կովկասի դրությանը վերաբերվող բանակցությունների մասին:
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ներկա հարաբերությունները և խոսել երկկողմանի հարաբերությունների խորացման և շփումների շարունակման անհրաժեշտության մասին:












