Բաքվի ու Անկարայի առճակատումը շարունակվում է
Անկարան բողոքի նոտա է հղել Բաքվին: Պատճառն այն է, որ դարձյալ իջեցվել են թուրքական դրոշները, այս անգամ Բաքվի Թուրքիայի դեսպանատանը կից գործող կրոնական խորհրդակցությունների շենքի վրայից:
Թուրքիայի արտգործնախարարությունն Ադրբեջանի` ոչ եղբայրական քաղաքականությունից վրդովված, վերջին գրավոր նախազգուշացումն է ներկայացրել:
Թուրք վերլուծաբանները նշում են, որ վերջին զարգացումները բավականին մեծ լարվածություն են ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի միջև և որ Բաքվի գործողությունները զայրացնում են Թուրքիային, մինչդեռ. « Ադրբեջանը կարծես թե չի գիտակցում իր արարքների լրջությունը»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ` Իլհամ Ալիևի հետ: Գյուլը հերթական փորձն է արել` սթափեցնելու վերջինիս:
Տեղեկացվում է, որ երկար և բովանդակալից զրույցի ընթացքում Գյուլն իր պաշտոնակցին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ մի շարք հարցեր: Գյուլը հերթական անգամ վստահեցրել է, որ Ադբեջանում թյուր կարծիք է ձևավորվել, թե Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումով Թուրքիան «թուլացնում է իր ջերմ կապերը Ադրբեջանի հետ»:
Թուրքական լրատվամիջոցները նկատում են.«Կարծես թե հակասությունը երկու երկրների մրջև` հարթվել էր, մինչդեռ Թուրքիայի կողմից ներկայացված վերջին նոտան հակառական է փաստում»:
Վաղը` հոկտեմբերի 22-ին Սծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու կմեկնի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես նկատում են լրատվամիջոցները, չի բացառվում, որ հանդիպման ընթացքում Դավութօղլուն մեկ անգամ ևս կփորձի ներազդել վերջիններիս վրա:
Չնայած Թուրքիան շարունակում է փոքր եղբորը «ճիշտ ուղու» վրա բերելու իր դաստիարակչական քայլերը, սակայն փաստը մնում է այն, որ առ այսօր Անկարայի հորդորներն իրենց նպատակին չեն ծառայում:
Պաշտոնական Անկարան վստահ չէ, որ այս փորձերը որևէ արդյունք կունենան:
armarlur.com












